«Ով ենք մենք» խորագիրը կրող #Կոմիտաս_153-ը այս տարի նվիրված էր Կոմիտաս Վարդապետի դաշնամուրային ժառանգությանը: Երեկոն անցավ աշակերտների և ծնողների ակտիվ ներգրավվածությամբ:
Արդեն ավանդական ձև, բայց փոփոխվող և զարգացող բովանդակություն ունեցող ևս մեկ համերգ կայացած է:
Կրթությունը միայն գիտելիքների քանակ չէ, կրթությունը հայացք է` աշխարհայացք: Իսկ երաժշտական կրթությունը գեղեցիկը բացահայտելու մի ճանապարհ է, որն անցնելիս ձևավորվում է բնավորություն, կամք, պատասխանատվություն, արժեքավորն անարժեքից զանազանելու հմտություն, էմոցիոնալ հսկայական դիապազոն...
Երաժշտության ապագան առավելապես կախված է ունկնդրից: Իսկ կիրթ, պահանջկոտ, բարձրաճաշակ, արժեքավորը գնահատող ունկնդրի ձեւավորումը սկսվում է ճանաչելուց․․․
Կոմիտասի ծննդյան 152-ամյակի շրջանակներում ≪Լուիզա-Վ≫ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս:
«Լուիզա-Վ» դպրոցում տեղի ունեցավ երաժշտական գրագիտության այս տարվա առաջին դասը Մենք կարևորում ենք, որ երեխան դասական երաժշտական գործիքներին, նրանց պատմությանն ու հնչողությանը ծանոթանա առաջին իսկ դասերից և երաժշտական աշխարհի վերաբերյալ պատկերացումները լինեն առավել ամբողջական: