«Ով ենք մենք» խորագիրը կրող #Կոմիտաս_153-ը այս տարի նվիրված էր Կոմիտաս Վարդապետի դաշնամուրային ժառանգությանը:
Երեկոն անցավ աշակերտների և ծնողների ակտիվ ներգրավվածությամբ:
Դաշնամուրային ստեղծագործությունները հնչեցին դպրոցի աշակերտների և սիրելի ուսուցիչ՝ դաշնակահար-երգեհոնահար Կարինե Հովհաննիսյանի կատարմամբ:
Կոմիտասի անունը աշխարհի ցանկացած կետում գտնվող հայ նույնացնում է իր հետ, ասել է թե` հայության հետ:
Շատ կարևոր է, որ այն բարձր գեղարվեստական արժեքները , որը հայկական և համամարդկային են միաժամանակ, և որը ստեղծել է Կոմիտասը` փոխանցել ձևավորվող նոր սերնդին:
Այս, մեր դպրոցի համար դարձած ավանդական միջոցառումը հերթական անգամ կազմակերպել և վարել է մեր դպրոցի սիրելի ուսուցչուհի, դաշնակահար Անի Ֆահրադյանը:
Համերգը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին:
«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզ մէկ պզտիկ խրատիկ մը տամ. միտքդ մարզէ ազնիվ գիտություններով և մաքուր գեղարվեստով...:»
Կոմիտաս Վարդապետ
1911. 10/Զ
Ալեքսանդրիա