Համերգ ≪1+1≫ (2022)

22.05.2022

Արդեն ավանդական ձև, բայց փոփոխվող և զարգացող բովանդակություն ունեցող ևս մեկ համերգ կայացած է: Ուսուցչի հետ բեմում լինելը վստահություն և ոգևորություն է փոխանցում աշակերտներին, օգնելով առավել ամբողջական և լիարժեք ներկայացնել այն, ինչ իրենց է վստահված:

≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցը հավատարիմ է իր սկզբունքներին, այն է` կրթել դասական երաժշտության միջոցով, հղկել ձևավորվող երաժշտական ճաշակը ոչ թե պոպուլյար, այլ բարձրարժեք երաժշտության միջոցով: