Տուն, որտեղ երաժշտությունն է ապրում

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի հաշվետու համերգը, որպես ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփում: Համերգը հագեցած էր վառ և տպավորիչ ելույթներով: Հանդես եկան դպրոցի բոլոր բաժիններից ընտրված աշակերտներ, որոնց վստահվել էր ներկայացնել դպրոցի ընդհանրացված կերպարը:

Համերգն ավանդաբար ավարտեց մեր երգչախումբը:

Երգչախմբի փոխանցած ամանորյա երգերի տպավորությամբ էլ այս կիսամյակ հրաժեշտ տվեցինք մեր սիրելի հանդիսատեսին:

Հաճելի էր հյուրերի շարքում տեսնել դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներին: