Հանդիպում հոգեբանի հետ

Դպրոցը մեր երկրորդ տունն է, և մենք բոլորս մեկ ընտանիք ենք: Մտնելով դպրոց` դուք դառնում եք մեր ընտանիքի անդամը։ Մենք փորձում ենք յուրաքանչյուր աշակերտի համար գտնել ճիշտ մոտեցում։ Մեզ համար կարևոր է, թե ինչ է զգում երեխան մեր դասերին, և այդ պատճառով պարբերաբար բոլոր աշակերտների հետ հանդիպումներ են անցկացվում լավագույն հոգեբաններից մեկի հետ՝ Անի Ստեփանյանի։ Դրա շնորհիվ և մասնագետի եզրակացությունների հիման վրա, մենք հնարավորություն ենք ունենում յուրաքանչյուր երեխայի համար գտնել իրեն համապատասխան մոտեցում:

Բոլոր երեխաներին շատ է դուր գալիս այս ձևաչափով անցկացվող դասը, և նրանք միշտ գոհ են մնում։ Դասերն անցնում են մեկ շնչով։ Իր գործի մասնագետն ու աշակերտները քննարկում են տարբեր թեմաներ, նկարում և շփվում: Մի խոսքով` դրսևորում են իրենց էմոցիաները։ Իսկ հիմա դուք ինքներդ կարող եք համոզվել, թե որքան երջանիկ են և ներգրավված նրանք: