Նոյեմբերի 27-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցում անցկացվեց էտյուդների մրցույթ «Բացահայտում» խորագրով, որին մասնակցում էին 3-5-րդ դասարանների դաշնամուրային բաժնի աշակերտներ։ Ժյուրին հրավիրյալ էր. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկ և դաշնակահար, պետական ֆիլհարմոնիայի պրոդյուսեր Արմեն Մանասյանը։
Մրցույթն անցավ հիանալի մթնոլորտում։ Ծափահարությունների ներքո մասնակիցները բեմ բարձրացան ներկայացնելով իրենց պարապմունքների արդյունքները։ Անցկացված մրցույթը վստահություն ներշնչեց մասնակիցներին և դարձավ նպաստող ուժ, որպեսզի նրանք կարողանան վստահ շարունակել իրենց ընտրած ճանապարհը։
Մրցույթի նպատակն էր բացահայտել աշակերտների ներքին կարողությունները, որոնք երբեմն ակնհայտ չեն լինում դասերի ընթացքում։ Մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին, ինչպես նաև համոզվել, որ մասնակիցներից յուրաքանչյուրն իր ձևով անհատական է և եզակի։ Այս փառատոնը շատ բացահայտումներ արեց աշակերտների և դպրոցի համար: Մրցույթը հետագայում ինքնավստահ դառնալու լավ փորձ էր երեխաների համար: