2026 թվականի Ապրիլի 25-ին տեղի ունեցավ “Meeting of generations” համերգը, որն ուներ մի շատ հետաքրքիր ձևաչափ:
Մենք հնարավորություն ունեցանք միասին վայելելու, թե ինչպես է երաժշտությունը կամրջում սերունդները, թե ինչպես են ծնող ու զավակ, տատիկ ու թոռնիկ միասին զգում ու կատարում, միասին շնչում ու շունչ պահում, միասին որպես երկու սերնդի ներկայացուցիչ ցուցադրում, թե ինչպես են կենսաբանական գեները դառնում արվեստի աննկարագրելի գործ:
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ծնողներին և ուսուցիչներին՝ այս ջերմ և հիշարժան երեկոյի համար: