2024 թվականի հունիսի 1-ին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի հերթական համերգը, որը կրում էր «Մանկական պատկերներ» խորագիրը:
Համերգի ամբողջ ընթացքում հնչել են անսամբլային համարներ, որը նոր ձևաչափ էր մեր դպրոցի համար: «Անսամբլ» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «միասին» և սա էլ հիմնական առաջադրանքն էր՝ անել ինչ-որ բան միասին և միաժամանակ, ինչը երեխաները հիանալի հաղթահարեցին:
Անսամբլներ նվագելը երեխաներից պահանջում է կենտրոնացած, զգայուն և ուշադիր լինելու կարողություն և, իհարկե, անսահման սեր երաժշտության հանդեպ:
Շնորհակալություն մեր աշակերտներին այս օրն էլ ավելի ջերմ դարձնելու համար, մեր ուսուցիչներին՝ համբերության ու աշխատանքի, իսկ մեր հանդիսատեսին՝ սիրո ու գնահատանքի համար։ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցը շնորհավորում է բոլոր երեխաներին և մաղթում ամենագլխավորը՝ խաղաղ, անհոգ մանկություն։