Պատանի Երաժշտի Նորամուտ

2026թ. ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի առաջին դասարանի սաների համերգը՝ «Պատանի երաժշտի նորամուտ»:

Համերգի ընթացքում մեր ամենափոքրիկ երաժիշտները ներկայացան իրենց առաջին բեմական ելույթներով՝ ամփոփելով ուսուցման սկզբնական շրջանի արդյունքները։ Կարճ ժամանակում նրանք կարողացել էին ձևավորել անհրաժեշտ հմտություններ և արդեն ներկայանալ հանդիսատեսին անհատական կատարումներով։

Համերգը լի էր հուզմունքով ու անկեղծությամբ, իսկ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը մեծ ոգևորություն էր փոխանցում երեխաներին։

«Պատանի երաժշտի նորամուտ» համերգը մեր աշակերտների համար դարձավ մի գեղեցիկ սկիզբ, որը վստահաբար կշարունակվի նոր հաջողություններով և բեմական ձեռքբերումներով։