Պատանի Երաժշտի նորամուտ

2025թ. ապրիլի 4-ին կայացավ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի առաջին դասարանի սաների համերգը՝ «Պատանի երաժշտի նորամուտ» խորագրով։

Միջոցառումը հանդիսանում էր սաների առաջին բեմական փորձը և ներկայացնում էր նրանց առաջընթացն ու նվաճումները։ Մեկ տարուց պակաս ուսուցումից հետո մեր աշակերտները հանդես եկան անհատական կատարումներով՝ ցուցադրելով իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

Համերգի ընթացքում դահլիճում տիրում էր ջերմ, անկեղծ և հուզիչ մթնոլորտ, ինչին նպաստում էին ծնողների և հյուրերի ակտիվ աջակցությունն ու բուռն արձագանքները։

«Պատանի երաժշտի նորամուտ» խորագրով համերգը ևս մեկ հաստատում էր այն բանի, որ ճիշտ ուղղությամբ կատարած առաջին քայլը կարող է դառնալ մեծ ճանապարհի սկիզբ։