Հունիսի 20-ին տեղի ունեցավ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի կիսամյակի հաշվետու համերգը։
Խորին երախտագիտություն ենք հայտնում մեր սիրելի ուսուցիչներին՝ անձնվեր, բարեխիղճ աշխատանքի, անսահման նվիրումի, հոգատարության և սաների երաժշտական ու գեղարվեստական կրթության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին՝ հաջողված, հուզիչ և հիշարժան ելույթների համար։ Թող այս համերգը դառնա նոր կատարողական նվաճումների և ձեռբերումների մեկնարկ։
Համերգն անցավ ջերմ, անկեղծ և ոգեշնչող մթնոլորտում՝ դառնալով կիսամյակի ստեղծագործական աշխատանքի գեղեցիկ ամփոփումը։