30 տարի առաջ մեր երաժշտական դպրոցը բացեց իր դռները առաջին աշակերտների համար։ Այդ օրից ի վեր սերունդներ են փոխվել, սակայն մեկ բան անփոփոխ է մնացել՝ սերը դեպի երաժշտությունը և այն հատուկ մթնոլորտը, որը դպրոցը դարձնում է երկրորդ տուն։
Այստեղ երեխաները ոչ միայն սովորում են նվագել և հասկանալ երաժշտությունը։ Նրանք գտնում են ընկերներ, ձեռք են բերում աշխատասիրություն, հաղթահարում են բեմական հուզմունքը, ուրախանում իրենց հաջողություններով և աջակցում միմյանց։
Դպրոցի 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգները դարձան իսկական տոն բոլոր նրանց համար, ովքեր անբաժան են մեր դպրոցից: