Ամառային դպրոց

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2018
հուլիսի 2-14
հուլիսի 16-28


<Լուիզա-Վ> երաժշտական դպրոցը սկսում է աննախադեպ ամառային դպրոցի ծրագիր, որը ներառում է․ 

  • ● 10 + 1 օր սերտ շփում երաժշտության և արվեստի հետ.
  • ● Երաժշտական գրականության, արվեստի պատմության, կերպարվեստի, երգեցողության և ստեղծագործական դասընթացներ
  • ● Հանդիպում հայտնի երաժիշտների և արվեստագետների հետ
  • ● Ինտերակտիվ հանդիպում հոգեբանի հետ
  • ● Այցելություն թանգարաններ
  • ● Ժամանցային հանգիստ
  • ● 2-անգամյա սնունդ (դպրոցում և Ararat Hall ռեստորանում)

ՆՊԱՏԱԿ            

Ամառային դպրոցն առաջարկում է երաժշտական գիտելիքների հարուստ բազա, ինչպես նաև արվեստի հետ շփում՝ լավագույն ուսուցիչ-մանկավարժների առաջնորդությամբ: Ամառային դպրոցի միջոցով երեխաները կծանոթանան դպրոցի արժեքներին` գիտելիք, հաստատակամություն, նվիրվածություն, թիմային աշխատանք, պատասխանատվության բարձր զգացում։


ՏԵՍԼԱԿԱՆ

Մեր թիմը ցանկանում է ստեղծել երեխաների ստեղծագործական զարգացմանն օժանդակող ուսուցողական և զվարճալի միջավայր, որի օգնությամբ երաժշտարվեստով և առհասարակ արվեստով հետաքրքվող և զբաղվող երեխաների թիվը տարեց տարի կավելանա։


ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Ծրագրին կարող են մասնակցել 12-15 տարեկան երեխաներ, ովքեր ներկայումս ստանում են երաժշտական կրթություն կամ պարզապես հետաքրքրված են երաժշտությամբ և արվեստով։


ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄ

Ծրագրի տևողությունը 10 + 1 օր է:

Յուրաքանչյուր օր ժամը 10․00-ից 18․00։

Վերջին օրը երեխաները կուղեվորվեն Գառնի-Գեղարդ հետաքրքիր ճանապարհորդության։

Երեխաների տեղափոխումը կիրականացվի հարմարավետ և ապահով Mercedes-Benz Sprinter մարդատարներով։


ՎԱՅՐ

Ծրագրի ընթացքում մասնակիցները 10 օր ժ․10․00-14․00 կանցկացնեն <Լուիզա-Վ> երաժշտական դպրոցում / Կոմիտաս 1, որտեղ նրանց տրամադրության տակ կլինեն բոլոր անհրաժեշտ հարմարությունները, 14․00-18․00՝ ծրագրով նախատեսված վայրում, և 1 օր քաղաքից դուրս։


ՄԵՐ ԹԻՄԸ

Էլիտա Հարությունյան / Արվեստի պատմություն

Թատերագետ, սցենարիստ, բազմաթիվ երգերի բառերի, հեռուստանախագծերի, հաղորդումների, վավերագրական ֆիլմերի, մանկական մյուզիքլների, համերգների և տարբեր միջոցառումների հեղինակ։

Շաքե Հովհաննիսյան / Երաժշտական գրականություն  

Երաժշտական գրականության և սոլֆեջիոյի ուսոցչուհի, Առնո Բաբաջանյանի անվան Պետական երաժշտամանկավարժական քոլեջի Երաժշտության տեսության խորհրդի նախագահ, «Արվեստի աջակցման հիմնադրամի» մեթոդիստ:

Նելլի Գասպարյան / Վոկալ

Վոկալի ուսուցչուհի, ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր, երաժշտական հոդվածների և գիտական աշխատանքների հեղինակ:

Աննա Կարապետյան / Կերպարվեստ

Կերպարվեստի ուսուցչուհի, Հայ նկարիչների միության անդամ:

Դիանա Զաքարյան / Հոգեբան


ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Ամառային դպրոցի ծրագիրը ավարտելուց հետո երեխաները կզարգացնեն ինտելեկտը, ճաշակի զգացումը, աշխարհընկալումը, ձեռք կբերեն նոր գիտելիքներ երաժշտության և արվեստի ոլորտում։

Ծրագրի ավարտին կտրվի սերտիֆիկատ։


ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐ

Մասնակցության դիմումներն ընդունվում են՝

  • մինչև հունիսի 25-ը՝  հուլիսի 2 – հուլիսի 14 դասերի համար
  • ● մինչև հուլիսի 11-ը՝  հուլիսի 16 – հուլիսի 28 դասերի համար

Մասնակցության արժեքը՝ 120․000 դրամ։

Տեղերը սահմանափակ են։ Ծրագիրը նախատեսում է 2 խումբ՝ յուրաքանչյուրում 10-12 հոգի։


 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵ՛Ք

010 224 139
099 224 139