Ամփոփենք ամսի 23-ին տեղի ունեցած Vox Aeterna նախագծի առաջին համերգը` նվիրված Յան Պիտերսզոն Սվելինկին:
Յան Պիտերսզոն Սվելինկը հանճարեղ նիդերլանդացի կոմպոզիտոր էր, վիրտուոզ երգեհոնահար և կլավեսինահար, բացառիկ մանկավարժ ու պոլիֆոնիայի անգերազանցելի վարպետ։
Ժամանակակիցները նրան անվանել են «Ամստերդամյան Օրփեոս», և բազմաթիվ նշանավոր անձինք հատուկ այցելել են տարբեր երկրներից՝ լսելու նրա լեգենդար իմպրովիզացիաները։
Ներկայացնում ենք մի քանի կադր մեր համերգային երեկոյից:
Հիշեցնենք, որ Vox Aeterna նախագծի յուրահատուկ համերգները տեղի են ունենալու ամեն ամսվա վերջին կիրակի օրը, այնպես որ սպասում ենք Ձեզ հաջորդ համերգին:
Համերգի մանրամասները շուտով կհրապարակվեն. Հետևե՛ք մեր facebook-յան էջին, որպեսզի ոչինչ բաց չթողնեք:
Սիրով` Լուիզա-Վ