Երբ ուսուցիչը բեմը կիսում է իր աշակերտի հետ՝ դա մեծ վստահության և աջակցության նշան է։ Իսկ աշակերտի համար այդ վայրկյանները դառնում են ապագայի համար ինքնավստահության ու ներշնչանքի աղբյուր։
Այդպիսի ակնթարթներին ծնվում է կապ, որը դուրս է դասերի սահմաններից։
Սեպտեմբերի 15-ին Կամերային երաժշտության տանը կայացավ մեր դաշնամուրի և երգեհոնի ուսուցչուհու, Կամերային երաժշտության տան մենակատար Կարինե Հովհաննիսյանի կլավեսինային մենահամերգը։
Երեկոն առանձնահատուկ դարձրեց դպրոցի սան Ալիսա Իլբեկյանցի ելույթը։ Նա իր ուսուցչուհու հետ ներկայացրեց Լուի Դակենի «Կկու» ստեղծագործությունը։ Ալիսան հրաշալի կերպով հաղթահարեց իր առաջին լուրջ համերգային փորձությունը։
Ծափահարություններ Ալիսային և խորին շնորհակալություն Կարինե Հովհաննիսյանին` իր անսահման սիրո և սաներին հավատալու համար։