Շատ է խոսվել, թե երաժշտական գործունեությունը ինչ ազդեցություն է ունենում երեխաների հիշողության, երևակայության, հաստատակամության, նպատակասլացության, ստեղծագործական մտածողության վրա... Այս ցանկը կարելի է երկար շարունակել, բայց ամենակարևորը` այն սովորեցնում է երեխային լսել և ընկալել գեղեցկություն:
Ապրիլի 12-ին և 13-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի 31 աշակերտներ կատարեցին իրենց առաջին լուրջ քայլերը գեղեցիկի աշխարհում: Երեխաներն առաջին անգամ բարձրացան բեմ և հանդես եկան որպես փոքրիկ արտիստներ: Մի մասն անհանգիստ էին, ոմանք` հուզված, բայց տոնի զգացողությունը յուրաքանչյուրի հոգում էր: Ոչ պակաս հուզված ծնողներն ու ուսուցիչները ծափահարություններով և ժպիտներով ոգևորում էին նրանց: Այսպիսով, տոնը կայացած է:
Բարի գալուստ երաժշտության հրաշալի աշխարհ: