Կրթությունը միայն գիտելիքների քանակ չէ, կրթությունը հայացք է` աշխարհայացք: Իսկ երաժշտական կրթությունը գեղեցիկը բացահայտելու մի ճանապարհ է, որն անցնելիս ձևավորվում է բնավորություն, կամք, պատասխանատվություն, արժեքավորն անարժեքից զանազանելու հմտություն, էմոցիոնալ հսկայական դիապազոն...
Շնորհակալություն այն ծնողներին, ովքեր հասկանում են այս երևույթի արժեքը և հուզմունքով, սպասումով, անհանգստությամբ հետևում էին իրենց երեխաների ելույթին:
Բեմում առաջին քայլերն արված են: Մեր սկսած ճանապարհով շարունակելու ենք առաջ քայլել դեպի նոր մեղեդիներ, նոր բացահայտումներ, նոր հուզումներ...