Պատանի Երաժշտի նորամուտ

Մեր դպրոցը շարունակում է հավատարիմ մնալ գեղեցիկ ավանդույթներին։

Ապրիլի 10-ին 2021թ.կայացավ ≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցի ≪Պատանի երաժշտի նորամուտ≫ համերգը։ Առաջին դասարանցիների առաջին համերգը թողեց աննկարագրելի գեղեցիկ տպավորություններ թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի վրա։

Առաջին համերգի վառ դրվագները կուղեկցեն նրանց ողջ կյանքի ընթացքում, իսկ արծաթե սոլի բանալիները կմնան որպես անմոռանալի հուշ։

Երեխաները մուտք գործեցին երաժշտության հրաշալի աշխարհ, որտեղ նրանց դեռ բազում գեղեցիկ ու անմոռանալի զգացողություններ են սպասվում․ չէ՞ որ երաժշտությունը օգնելու է նրանց բացահայտել իրենց իսկ կարողություններն ու ունակությունները։