Պատանի Երաժշտի նորամուտ

≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցը այս տարի ապրիլի 27-ին նշեց իր պատանի աշակերտների նորամուտը դեպի երաժշտական մեծ և գունեղ աշխարհ իրեն բնորոշ ամենամյա համերգով:

Մեր փոքրիկները մեծ պատվով կատարեցին գեղեցիկ երաժշտական համարներ: Նրանց էմոցիաներն աննկարագրելի էին՝ մի փոքր հուզված, բայց միևնույն ժամանակ հպարտ և երջանիկ, քանի որ իրենց առաջին երաժշտական քայլերն արված են։  

Համերգն անցավ ջերմ մթնոլորտում, մեր փոքրիկների զարմանահրաշ կատարումների շնորհիվ։ Համերգի վերջում ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը, որն իր կատարումով հուզեց հանդիսատեսին՝ համերգն էլ ավելի տպավորիչ դարձնելով։