Երբ աշակերտն այնքան է ոգեշնչվում իր ուսուցչով, որ համարձակվում է դուրս գալ նրա հետ միևնույն բեմ՝ նշանակում է ծնվում է մի բան, որն իսկապես հավերժական արժեք ունի։
Մայիսի 26-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ մեր երգեհոնի հրաշալի ուսուցչուհի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մենակատար Կարինե Հովհաննիսյանի մենահամերգը։
Մեզ համար առանձնահատուկ ուրախություն էր տեսնել բեմում նաև մեր երգեհոնի դասարանի սանին՝ Մաքսիմ Մաթևոսյանին, ով կատարեց Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունը։ Սա նրա առաջին մասնակցությունն էր նման պատասխանատու համերգի, և նա պատվով հաղթահարեց այդ փորձությունը։
Անչափ արժեքավոր է, երբ մանկավարժը բեմը կիսում է իր աշակերտների հետ՝ թեկուզ մի քանի րոպեով։ Դա յուրաքանչյուր երիտասարդ երաժշտի համար հսկայական քայլ է և մեծ վստահության նշան։
Բրավո Մաքսիմին և խորին շնորհակալություն Կարինե Հովհաննիսյանին՝ իր ոգեշնչման և սաներին հավատալու համար: