16. 05. 2021
≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցը 25 տարեկան է:
Հոբելյանական համերգի չափազանց հետաքրքիր ծրագրին՝ հագեցած սաների և ուսուցիչների կատարումներով, գումարվեց հին ու նոր ընկերների ջերմությունը, տարիների ընթացքում կուտակված ու վաստակած սերն ու բերկրանքը, ինչու ոչ՝ հպարտությունն ու պարծանքը առ այն, որ մենք դաստիարակում ենք, կրթում ենք, սերմանում ենք գեղեցիկն ու ոգեղենը։
Մեր սկզբունքներն ու առաքելությունն անփոփոխ են։