Յուրաքանչյուրի ճամփորդությունը դեպի երաժշտություն սկսվում է ուսուցչից, որը ոգեշնչում է, առաջնորդում և բացահայտում տաղանդներ:
Հոկտեմբերի 6-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած համերգը` «Ուսուցիչներն աշակերտների համար»:
Պրոֆեսիոնալ, արվեստի մեծ նվիրումով ներկայացան մեր ուսուցիչները` ևս մեկ անգամ փայլելով բեմում: Դե իսկ իրենց սրտացավ աշխատանքի և շունչ կտրող կատարումների գնահատականը չուշացավ` համերգն ավարտվեց բուռն ծափահարություններով:
Շնորհակալ ենք բոլոր ներկաներին, հատկապես մեր սաներին, որոնց ժպիտները փաստում էին վառ տպավորությունների և մեծ սիրո մասին դեպի իրենց ընտրություն` ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ: