Համերգ ≪Ուսուցիչներն աշակերտների համար≫

≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցը շարունակում է հավատարիմ մնալ իր ավանդույթներին։ Հոկտեմբերի 6-ին դպրոցի հյուրընկալ դահլիճում կայացավ ≪Ուսուցիչներն աշակերտների համար≫ համերգը, որն առանձնահատուկ վարպետաց դաս էր դպրոցի աշակերտների համար։

Հաճելի էր հետևել սաների զգացողություններին։ Տեսնելով իրենց ուսուցիչներին բեմում և լսելով նրանց հրաշալի կատարուները, աշակերտներն ավելի իրական պատկերացում ունեցան, թե ինչին են ձգտում, ինչ է սպասվում իրենց, ինչ աշխարհում են հայտնվել։

Շնորհաալություն դպրոցի ուսուցիչներին պատրատակամության և ոգեշնչման համար։ ։

Համերգը մտերմացրեց, ոգեշնչեց և թողեց աննկարագրելի հաճելի տպավորություն։