Վիկտորինա 2023

Տարվա ամենասպասված իրադարձություններից են դարձել վիկտորինաները:
Խաղային այս ձևում երեխաները մեծ բավականությամբ պատմում, քննարկում և ամփոփում են այն գիտելիքներն ու տպավորությունները, որոնք ստացել են երաժշտական գրագիտություն առարկայի շրջանակներում  ուսումնական տարվա ընթացքում:

Այս հետաքրքիր երեկոներին ներկա են լինում նաև ծնողները և ակտիվ մասնակցություն ունենում հարց ու պատասխանի ընթացքում:
Այս ամենի շնորհիվ երեխաները չեն զգում իրենց որպես քննվող աշակերտներ, տարին եզրափակվում է վառ տպավորություններով և նորի սպասումով...