«Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի 29-ամյակը նշվեց մայիսի 11-ին՝ արդեն ավանդույթ դարձած «1+1» համերգով, որը կայացավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Համերգին մասնակցեցին դպրոցի աշակերտներն ու նրանց ուսուցիչները՝ հանդես գալով համատեղ կատարումներով։
Դահլիճում, ինչպես ամեն անգամ, տիրում էր հույզերով լի, ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ:
Իսկ միջոցառման վերջում մեր սիրելի ուսուցիչները ներկաներին նվիրեցին հիշարժան և տպավորիչ երաժշտական ելույթներ։