Ամանորյա Հաշվետու Համերգ

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 21-ին, «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հաշվետու համերգ։
Պատանի դաշնակահարները, ջութակահարները, կիթառահարները և ֆլեյտահարները ցույց տվեցին, թե ինչի են հասել այս մի քանի ամիսների ընթացքում։ Երեխաների յուրաքանչյուր կատարում ոչ միայն իրենց հմտությունները դրսևորելու հնարավորություն է, այլ նաև բեմում վստահություն ձեռք բերելու քայլ:

Դահլիճում գտնվող ծնողներն ու հյուրերը հուզված ու ջերմ ծափերով դիմավորեցին երեխաներին։ 
Համերգն ավարտվեց երգչախմբի կատարմամբ, որը տոնական տրամադրություն փոխանցեց բոլորին։