Նոր բաժին - Կոմպոզիցիա

08.07.2025

Անցած ուսումնական տարում մեր դպրոցում բացվեց կոմպոզիտորական բաժին, որի ղեկավարն է հրաշալի դաշնակահար, կոմպոզիտոր, դոցենտ Արթուր Ավանեսովը:

Ուրախությամբ հայտնում ենք, որ մայիսի 11-ին, «1+1» համերգին հնչեց մեր սանի` Ռուբեն Հովսեփյանի առաջին հեղինակային ստեղծագործությունը, որն ի դեպ նա կատարեց իր ուսուցչի հետ միասին:

Դա հուզիչ, անկեղծ և շատ տպավորիչ ելույթ էր: Դահլիճը լի էր հիացմունքով:

Հպարտ ենք մեր սանով և ուսուցչով: Առաջ` դեպի նոր ստեղծագործական բացահայտումներ: