Երաժշտական հանդիպում

Այն ամենը, ինչ մանկությունից է, մնում է մեզ հետ ամբողջ կյանքում:

Դասական երաժշտությունը մեր երեխաների ուղեկիցը դարձնելու ճանապարհներից մեկն է այդ աշխարհը ճանաչելը` ծանոթությունը սիմֆոնիկ նվագախմբի գործիքների հետ: Լսել ու զգալ յուրաքանչյուր երաժշտական գործիքին բնորոշ հնչերանգի յուրահատկությունը, կառուցվածքային առանձնահատկությունները, երաժշտական հնչյունի արտաբերման տարբեր հնարները, գույների բազմազանությունը և ի վերջո իմանալ այն ճանապարհը որի միջով անցնելով այդ գործիքները հասել են մեր օրեր...

Այս ամենի մասին մեր դպրոցում խոսվում և հետևողականորեն ուսուցանվում է առաջին իսկ դասերից` երաժշտական գրագիտություն առարկայի շրջանակներում: Տեսական գիտելիքներով պատրաստված աշակերտներն արդեն ավանդաբար այցելում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի փորձերին

(17.04.2023)