Երաժշտական հանդիպում

Երաժշտության ապագան առավելապես կախված է ունկնդրից: Իսկ կիրթ, պահանջկոտ, բարձրաճաշակ, արժեքավորը գնահատող ունկնդրի ձեւավորումը սկսվում է ճանաչելուց: 


Երաժշտական գործիքների, նրանց հնչողության, նվագախմբում նրանց տեղի և դերի մասին մեր դպրոցում խոսվում և հետևողականորեն ուսուցանվում է առաջին իսկ դասերից` երաժշտական գրագիտություն առարկայի շրջանակներում: Տեսական գիտելիքներով պատրաստված աշակերտներին սպասվում է հաջորդ քայլը. այդ ամենը տեսնել և լսել իրականում, զգալ այն վեհությունը, որը փոխանցվում է դասական երաժշտություն ստեղծելուց, լսելուց և քոնը դարձնելուց...