Երաժշտական հանդիպում

Երաժշտության ուսումնասիրումն, անշուշտ, սկսում է երաժշտական գործիքների ճանաչումից։ Հենց այդ պատճառով առաջին իսկ դասերից ≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցի սաներն ուսումնասիրում են սիմֆոնիկ նվագախմբում ընդգրկված բոլոր գործիքները:

Իսկ հունիսի 5-ին նրանք հանդիպեցին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտների հետ, ինչի շնորհիվ երաժշտական գործիքների տեսական իմացությանը հաղորդվեցին գործնական երանգներ:

Շնորհակալություն բարեհամբույր երաժշտներին՝ անմոռանալի տպավորւթյուններ և հետաքրքիր գործնական դաս նվիրելու համար։