ԲԱՑ ԴԱՍ-ՎԻԿՏՈՐԻՆԱ

2019թ. դեկտեմբերի 25-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցում կայացավ ինքնատիպ ԲԱՑ ԴԱՍ-ՎԻԿՏՈՐԻՆԱ, որը ենթադրում էր լինել Երաժտական գրագիտության քննություն՝ առաջին և երկրորդ դասարանի աշակերտների համար։

Բայց «նորարար մոտեցումները» մեր դպրոցում լոկ խոսքեր չեն, և ինքնատիպ այս դաս-վիկտորինան դրա վառ ապացույցն էր։

Ներառվել երաժշտական աշխարհ մնջախաղի ու ասոցիատիվ խաղերի  միջոցով, ուսումնասիրել կոմպոզիտորներին, ունկնդրելով ու ճանաչելով նրանց ստեղծագործությունները, ընկղմվել երաժշտական տերմինաբանության լաբիրինթոսի մեջ՝ խաղի միջոցով. այ այսպիսին էր մեր «քննությունը»։