Գեղագիտության էքստերն դասընթացների վերջին հանդիպումը նվիրված էր հայ գեղանկարիչներին, որն էլ ամփոփվեց հանճարեղ Քոչարի թանգարանում։
Աննկարագրելի տպավորություն ու զգացողություններ, արդեն էլ ավելի խոսուն ու խելացի հայացքներ, նույնիսկ՝ վերաբերմունք ու կարծիք․․․և այս ամենը՝ շնորհիվ 12 դասընթացների, որոնց ընթացքում այս հրաշալի պատանիները ոչ միայն ճանաչեցին Գեղեցիկը, այլ փորձեցին նաև նշմարել ճշմարիտն ու մնայունը նրա մեջ։
Դասընթացներն անցան մեկ ակնթարթի պես և դարձան անմոռանալի ու չափազանց հաճելի հուշ և պատանիների, և դասընթացի ղեկավարի և դպրոցի համար։ Իրար նվիրելով Գեղեցիկն էլ ավելի գեղեցիկ դարձանք...