Կոմիտաս. Ով ենք մենք․․․

≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցը սեպտեմբերի 26-ին կոմիտասական էր։

≪Ով ենք մենք․․.≫ խորագիրը կրող ինտերակտիվ միջոցառումը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին, ներկայացրեց մեծ երաժշտի՝ մեզ թողած ժառանգությունն ու ասելիքը։

Միջոցառման գեղարվեստական ղեկավար, մեր դպրոցի նվիրյալ ուսուցիչ Անի Ֆահրադյանի առանձնահատուկ մատուցումը հետաքրիր էր թե մեծերին, թե փոքրերին։

Միջոցառումը համեմված էր Կոմիտասի երգով և դաշնամուրային պարերով։ Երեկոն լի էր Կոմիտասով, և տրամադրությունը, որը փոխանցվեց ներկաներին գեղեցիկ ու ոգեղեն էր: