«Լուիզա-Վ» երաժշտական դպրոցը սիրով շնորհավորում է երեխաների տոնը՝ մաղթելով խաղաղություն, երջանիկ մանկություն ու անսպառ ժպիտներ։
2025 թվականի մայիսի 31-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեր դպրոցի «Մանկական պատկերներ» խորագրով հերթական համերգը։
Օրը լցված էր երաժշտությամբ, մանկական ջերմությամբ ու անմոռանալի պահերով։ Շնորհակալություն ենք հայտնում մեր տաղանդաշատ սաներին՝ անկեղծ ու ոգեշնչող ելույթների համար, մեր ուսուցիչներին՝ ամեն օրվա նվիրումի, և իհարկե մեր սիրելի հանդիսատեսին՝ ջերմ մթնոլորտն ապահովելու համար: