Ժան-Պիեռ Սթայվերս — Մաստեր-կլաս

Մարտի 22-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցում տեղի ունեցավ երգեհոնահար, դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ Ժան-Պիեռ Սթայվերսի մաստեր-կլասը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Մաաստրիխտի երաժշտական ակադեմիայի և Ամստերդամի Յան Սվելինկի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Սթայվերսն իր հմտությունները կատարելագործել է նաև Եվրոպայի լավագույն երգեհոնահարների վարպետության դասերին և մշտապես համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում։

Մեծ երաժշտի հետ հանդիպմանը դպրոցում սպասում էին անհամբերությամբ, այն անցավ ջերմ և ստեղծագործ մթնոլորտում: Երեխաները հուզված էին, բայց միևնույն ժամանակ` շատ ոգևորված: Դա միայն վարպետության դաս չէր, այլ նաև երաժշտության հանդեպ մեծ սիրո դաս էր: Օրն անմոռանալի էր ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար:

 

Ժան-Պիեռ Սթայվերսի այցը մեր դպրոցի կյանքը գունավորեց նոր գույներով և մենք անհամբերությամբ կսպասենք այսչափ խորը և վառ երաժշտի հետ նորանոր հանդիպումների: