Ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի առաջին դասարանի աշակերտների համերգը՝ «Պատանի երաժշտի նորամուտ» խորագրով:
Երաժիշտը այն մարդն է, ով ստեղծում է երաժշտություն և նվագում երաժշտական գործիք:
Մեկ տարուց էլ քիչ սովորելուց հետո մեր աշակերտները հանձնեցին «իրենց առաջին քննությունը» երաժիշտ կոչվելու իրավունքը նվաճելու համար:
Դահլիճում տիրում էր ջերմ, բարի և հուզիչ մթնոլորտ, իսկ ծնողների հուզմունքը երեխաներից պակաս չէր:
Այսպիսով, առաջին քայլն արված է, իսկ առջևում դժվար, բայց հրաշալի ճանապարհ է սպասվում: