1+1. Ուսուցչից մինչև ընկերություն

Մայիսի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «1+1»` մեր կողմից արդեն շատ սիրելի ձևաչափով համերգը: Հմայիչ մեղեդիներով և վիրտուոզ կատարումներով հագեցած երեկո էր, որը լի էր մեր դպրոցի սաների և ուսուցիչների տաղանդով ու նվիրումով:

«1+1»-ը նպատակ ունի լավագույնս ներկայացնելու ուսուցիչների և աշակերտների միջև անխզելի կապը:

Առաջին բաժնում ելույթ են ունենում աշակերտներն իրենց ուսուցիչների հետ, իսկ երկրորդում բեմում էին միայն ուսուցիչները: 

Դահլիճում տիրում էր վառ տպավորություններով և հիացած արձագանքներով մթնոլորտ: Դե իսկ վերջում մեր սաների գոհունակ ժպիտները փաստում էին նրանց անսահման սիրո մասին դեպի ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ...