Նոյեմբերի 16-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ» էտյուդների երկրորդ մրցույթը։
Կառլ Չեռնին, ում էտյուդները ներկայացվել են մրցույթին, Լ. վան Բեթհովենի աշակերտն էր: Հենց նրան է վստահել Բեթհովենը իր երրորդ դաշնամուրային մրցույթի կատարումը: Չեռնիի աշակերտներից Ֆ. Լիստը իր էտյուդները նվիրել է հենց իրեն` Չեռնիին:
Մրցույթի ժյուրիի կազմում հրավիրված էին դաշնակահար Մարինա Մկրտչյանը և դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը։
- Ի՞նչ բացահայտեցին երեխաները մրցույթի ժամանակ:
Մրցույթը ցույց տվեց, որ ամեն օր լի է «բացահայտումներով», հուզմունքով, դժվարությունների հաղթահարմամբ, անհանգիստ սպասումով և հաղթանակների բերկրանքով։
«Էտյուդ» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ուսումնասիրություն», «ջանք»:
Մեր երեխաները մեծ ջանք գործադրեցին իրենց և ուսուցիչների աշխատանքի արդյունքը լավագույնս ներկայացնելու համար: