≪ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ≫ ԵՐԿՐՈՐԴ ՊՈԼԻՖՈՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ֊ՆՎԻՐՈՒՄ

Եկե՜ք լսենք Բախ...

Նոյեմբերի 23-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցում կայացավ «Բացահայտում» երկրորդ պոլիֆոնիկ մրցույթ-նվիրումը` Յոհան Սեբաստիան Բախին:

Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում կրկին հռչակավոր երաժիշտներ էին.

• Արթուր Ավանեսով — կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս։

• Միքայել Բալյան — դաշնակահար, կլավեսինահար, Վիեննայի Երաժշտության և Արվեստի համալսարանի դասախոս, որը հանդես է եկել եվրոպական ու հարավամերիկյան բեմերում՝ համագործակցելով հայտնի երաժիշտների ու անսամբլների հետ։

Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել երեխաների ներքին կարողությունները: Մասնակցում էին դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտները, որոնց համար այն դարձավ կարևոր փորձառություն՝ ավելի մեծ վստահությամբ իրենց ընտրած ուղին շարունակելու համար։

Մրցույթն անցավ ջերմ և մոտիվացնող մթնոլորտում: Օրը լի էր նոր բացահայտումներով թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների համար։