120 տարի առաջ ծնվեց իր ժամանակների ամենավառ կոմպոզիտորներից մեկը՝ Արամ Խաչատրյանը։
Նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ այս օրվան նվիրված համերգ «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի սաների և ուսուցիչների մասնակցությամբ։
Համերգը կոմպոզիտորի երաժշտության նման վառ ու գունեղ ստացվեց:
Մասնակիցները հուզված էին ու ոգեշնչված, իսկ հանդիսատեսին մնում էր միայն վայելել մեծ վարպետի երաժշտությունը։