Հաշվետու Համերգ

Վառ, հուզիչ, տպավորիչ ելույթներով հագեցած մեր հաշվետու համերգը տեղի ունեցավ հունիսի 24-ին:

Իրադարձություններով հագեցած ուսումնական տարվա ավարտին հնչեցին լավագույն աշակերտների կատարումները, որոնք ամբողջ տարվա աշխատանքի, առաջընթացի ու աճի արտացոլումն էին:

Շրջանավարտները հրաժեշտ տվեցին դպրոցին ստանալով իրենց ավարտական վկայականները: Մաղթում ենք նրանց լավագույնը իրենց ընտրած ճանապարհին, որը կուղեկցվի նաև լավ երաժշտությամբ:

Իսկ ֆլեյտայի բաժնի աշակերտուհի 10-ամյա Սառայի ծննդյան տարեդարձը առավել տոնական դարձրեց տրամադրությունը:

Ամառային հանգիստը սկսված է
Մինչ նոր երաժշտական հանդիպումներ: