Հաշվետու Համերգ

Հունիսի 14-ին տեղի ունեցավ ≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցի 2018-2019 ուսումնական տարվա հաշվետու համերգը:

Ամեն տարի մեր դպրոցի սիրելի ուսուցիչների անձնվեր աշխատանքի շնորհիվ՝ մեր սաները տիրապետում են նոր երաժշտական նյութերի, նոր տեղեկությունների, նոր զգացողությունների՝ երաժշտության ասպարեզում։ Ամեն տարին նվիրում է հմտություն, բաձրացնում է սանդղակը՝ թե գիտելիքի, թե կատարողական արվեստի։ Եվ ամեն ուսումնական տարվա ավարտին մենք լինում ենք այդ ամենի ականատեսը և ամփոփում ենք տարին հրաշալի համերգով։

Այն, ինչի ականատեսը դարձանք այդ օրը՝ դպրոցի հրաշալի ուսուցիչների շնորհքն է։ Մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում մեր շատ սիրելի ուսուցիչներ։