Մարտի 23-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Բացահայտում» մրցույթը՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործական գործունեությանը։
Ժյուրիի կազմում էր հայ ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս` Արթուր Ավանեսովը և Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դասախոս, Շտուտգարտի բարձրագույն երաժշտական դպրոցի շրջանավարտ, երգեհոնահար, կլավեսինահար` Կոնստանտին Վոլոստնովը:
Բախի երաժշտությունը կատարելը երեխաների երաժշտական դաստիարակության հիմնական փուլն է, ինչպես նաև դժվար փորձություն, և չնայած մեծ պատասխանատվությանը, որը դրված էր նրանց առջև, երեխաներն այն արժանապատվորեն կատարեցին:
Մրցույթը շարունակական բնույթ է կրելու, քանի որ Բախի երաժշտությունը պետք է առաջնային ուղեկիցը լինի մեր երեխաների կյանքում:
Եկե՜ք լսենք Բախ: