Համերգ ≪1+1≫

Մայիսի 18-ին կայացավ թվով երկրորդ  ≪1+1≫ խորագրով համերգը ≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ :

Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ համերգն ամբոջությամբ ողողված էր համաշխարհային դասական երաժշտության գործերով: Ուսուցիչների համար մեծ հպարտություն, իսկ աշակերտների համար մեծ պատիվ էր նվագել միմյանց հետ:

Երաժշտական դպրոցը, ինչպես և խոստացել էր, պահպանում է այս ավանդույթը և ամեն տարի անցկացնելու է այս հետաքրքիր համերգը, որը եզակի է իր ոճով Հայաստանում: